Australian Open-2012-ի կիսաեզրափակիչում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան երեք սեթերի արդյունքում 6:2, 3:6, 6:4 հաշվով առավելության հասավ չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպումը տևեց 2 ժամ 12 րոպե:
«Եզրափակիչում խաղալը մեծ նշանակություն ունի ինձ համար: Հակառակորդս շատ ուժեղ էր, ով մի քանի անգամ հաղթել է ինձ: Ես շատ էի ցանկանում հաղթանակ տանել և պայքարեցի մինչև վերջ: Կվիտովան նույնպես կարող էր հաղթել, բայց ես ուշադիր էի գործում:
Որոշիչ խաղում հակառակորդս Վիկտորիա Ազարենկոն է, ով առաջին անգամ է մասնակցում «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի եզրափակիչի, սակայն նա մեծ փորձ ունի և հաղթել է բազմաթիվ մրցաշարերում»,- Շարապովային մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:







































