«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև:
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների նպատակը այդ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների մասին պատկերացում կազմելն է եղել, մասնավորապես նրանց հետաքրքրել է, թե որքանով են լուրջ Քոչարյանի` քաղաքականություն վերադառանալու մասին շրջանառվող տեղեկությունները:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Քոչարյանը ռուս դիվանագետներին տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին հանդես կգա հրապարակային ելույթով, որտեղ կներկայացնի իր ծրագրերը, առաջիկա ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումները, ինչպես նաև կհայտարարի իր նախընտրելի քաղաքական ուժին: Քոչարյանը ՌԴ դեսպանատան աշխատակիցներին հավաստիացրել է, որ մի բան ակնհայտ է` այդ քաղաքական ուժը ՀՀԿ-ն չէ:










































