Շվեդիայի Լունդ քաղաքում կառուցել են միտի-տներ, որոնք նախատեսված են ուսանողների համար: Ինչպես գրում է The Local թերթը, շինարարի պայմաններով, բնակարանը կարող է վարձակալել ամենարժանի թեկնածուն:
Ուսանողների համար կոմպակտ բնակարանների շինարարության գաղափարը կյանքի է կոչել AF Bostader (AFB) ընկերությունը: Մինի-բնակարաններում կա խոհանոց, լոգասենյակ և ննջասենյակ, իսկ տան կողքը` փոքր հողատարածք:
AFB գտնում են, որ ուսանողական մինի-բնակարանը հանրակացարանի լավ այլընտրանքնային տարբերակն է, քանի որ հանրակացարանը ուսանողների համար հիմնականում քնելու համար է, քանի որ նրանք չունեն հարմար տարածք տնային աշխատըանքները և ազատ ժամանակը անցկացնելու համար: Ընկերությունում նաև նշում են, որ բնակարանի վարձը ամսական 2500 կրոն է (370 դոլար). Լունդայում մեծ մակերես ունեցող բնակարան վարձակալելու համար ուսանողը ստիպված է վճարել 4167 կրոն:
Շինարարը իր նորամուծության համար մտադիր է ընտրություն կատարել ամենատաղանդավոր ուսանողների շրջանում: Մրցույթի հաղթողը պետք է ինքնուրույն վճարի բնակարանի վարձը և բլոգում ներկայացնի այդ բնակարում իր կայնքը:
AFի միտքը, սակայն, անհասկանլի է տեղի իշխանությունների համար: Քաղաքային բնակարանային հանձնաժողովի կարծիքով, բնակարանը չափազանց փոքր է ապրելու համար և նախատեսված չէ հաշմանդամ մարդկանց համար: Արդյունքում շինարարի հայտը` 10-12 քառակուսի մետր տարածքով նմանատիպ 60-100 մինի-բնկարաների կառուցումը մերժվել էր: Այնուամենայնիվ, AFB-ն մտադիր է բեղոքարկել այս որոշումը:










































