Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Էդվարդ Նալբանդյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի նախագահ Անդրիս Բեզինշի հետ

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լատվիա:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, Ռիգայում նախարար Նալբանդյանին ընդունել է Լատվիայի Հանրապետության նախագահ Անդրիս Բեզինշը:

Ա. Բեզինշը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մեջ, և իր երկիրը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին և տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանի արտգործնախարարը Լատվիայի նախագահին է ներկայացրել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, այդ ձևաչափում Հայաստան-Լատվիա համագործակցությունը:
Է. Նալբանդյանի հաջորդ հանդիպումն իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկևիչսի հետ էր:

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչսը քննարկել են պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:

Նախարարների բնորոշմամբ դա ի ցույց է դնում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման փոխադարձ շահագրգռվածությունը:

Նախարարներն ընդգծել են, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար:
Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը: Այս ենթատեքստում Լատվիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում Լատվիայի ներկայացուցիչ Նիլս Մույժնիեկսի թեկնածությանը սատարելու համար:

Երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալման համար:

Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների ենթատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչսը մտքեր են փոխանակել Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Նախարարների միջև քննարկված հարցերի կարևոր կետերից էր տնտեսական համագործակցության առավել ամրապնդումն ու ընդլայնումը:
Նալբանդյանն ու Ռինկևիչսը խոսել են նաև մշակութային փոխանակումների ակտիվացման շուրջ:

Է. Ռինկևիչսի խնդրանքով Է. Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում երկուստեք շեշտվել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ առումով Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ խնդրի լուծումը պետք է գտնել երկխոսության, բանակցությունների և փոխհամաձայնության միջոցով:

Է. Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: Ընդունելով հրավերը՝ Է. Ռինկևիչսը առաջարկեց այցելությունն իրականացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է նաև Լատվիայի Սեյմում, ուր հանդիպում է ունեցել Սեյմի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լատվիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էրիկս Կալնինշը, հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:

Լատվիացի խորհրդարանականների հետ հանդիպմանը Է. Նալբանդյանը քննարկել է երկու երկրների հարաբերություններում խորհրդարանների դերակատարությունը՝ նշելով, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության կարևոր ձևաչափ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Լատվիայի Սեյմի նախագահը կարևորել է երկրի զարգացման գործում լատվիահայ համայնքի դրական ներգրավվածությունը և դերակատարումը:
Խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել լատվիական առաջատար «Լատվիաս Ավիզե» թերթին:

Նախարար Նալբանդյանի օրակարգում է եղել նաև հանդիպումը Սեյմի՝ Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ, որը Սեյմի ամենաբազմանդամ խումբն է և ներառում է շուրջ 30 պատգամավոր: Պատգամավորների հետ հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր, պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Ավարտելով այցելությունը՝ Էդվարդ Նալբանդյանը Ռիգայից ուղևորվել է Վիլնյուս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում