«Հրապարակ»-ը գրում է.
«Չնայած ՀՀԿ-ում հայտարարում են, թե ցուցակները չեն քննարկել, որոշ տեղերում արդեն հստակ է, թե ում է սատարելու ՀՀԿ-ն: Խոսքը հատկապես գործարարների մասին է, որոնք պետք է չլինեին ապագա Աժ-ում:
Օրինակ, մեզ հայտնի դարձավ, որ Սպիտակի թիվ 29 ընտրատարածքում ՀՀԿ-ն մեծամասնականով սատարելու է Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի թեկնածությունը, ով թեև Աժ ՀՀԿ խմբակցության անդամ է, սակայն կուսակցական չէ:
«Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախկին նախագահի քաղաքական ուղին հարթ չի եղել: Նա ժամանակին պատգամավոր է դարձել ՕԵԿ ցուցակով, հետո լքել է ՕԵԿ շարքերը ու մտել «Գործարար» պատգամավորական խումբ, իսկ այժմ վայելում է ՀՀԿ-ի հովանավորությունը»: