Այն բանից հետո, երբ 7-ամյա Ռիտա Լոուերը չի կարողացել արթնացնել իր մորը, նա արել է մի բան, որը երևի ոչ մեկի մտքով չէր անցնի. նա հարվածել է մորը՝ պիցցայի կտորով:
Daily Mail-ը գրում է, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում ապրող 7-ամյա աղջիկը հատուկ մրցանակ է ստացել՝ իր մոր կյանքը փրկելու համար:
Երեխան ասում է, որ երբ խփել է մորը պիցցայով, և նա չի արթնացել, այդ ժամանակ հասկացել է, որ մայրը լավ չէ: 7-ամյա փոքրիկը զանգահարել է 911 և նրանց հայտնել, որ անգամ մորը խփելով՝ չի կարողանում նրան արթնացնել:
Շտապօգնությունը ժամանակին է հասել և կարողացել է փրկել երեխայի մոր` Վիրջինիայի կյանքը: Իսկ երեխան արժանացել է մրցանակի՝ այն բոլոր բժիշկների և հրշեջների հետ միասին, ովքեր անցած տարվա ընթացքում որևէ մեկի կյանքը փրկել են: