Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Հայտնաբերվել են Ջոն Քենեդու գաղտնի ձայնագրությունները

Բոստոնում Ջոն Քենեդու անվան գրադարանում հայտնաբերել են ԱՄՆ 35-ամյա նախագահի կյանքի վերջին 3 տարիներում արված հեռախոսային զրույցների և հանդիպումների 45 ժամ տևողությամբ ձայնագրությունները:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ձայնագրություններում կարելի է լսել, մասնսավորապես, ինչպես է Քենեդին քննարկում Վիետնամի հետ հակամարտությունը, ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները, տիեզերական մրցարշավը, առաջիկա նախագահական ընրտրությունները:

Այսպես, լսելով Վիետնամ այցելության մասին իր օվնականների՝ միմյանց հակասող հաշվետվությունները՝ Սպիտակ տան ղեկավարը տարակուսանքով հարցնում է. «Դուք իրո՞ք երկուսդ էլ միևնույն երկրում եք եղել»:

Քննարկելով 1964 թ. գալիք նախագահական ընտրությունները՝ նախագահն առաջարկում է իր համար ստեղծել գունավոր հեռուստատեսային գովազդային հոլովակներ, որոնք, նրա կարծիքով, ավելի արդյունավետ կլինեն, քան սև-սպիտակ հոլովակները:

Ձայնագրություններից մեկում Քենեդին իր երեխաներին՝ Քարոլինին և Ջոնին, ծանոթացնում է խորհրդային արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հետ: «Բարև ձեզ, բարև ձեզ: Ձեր երեխաները շատ հայտնի են մեր երկրում»,- լսվում է Գրոմիկոյի ձայնը: «Նրա առաջնորդն է ձեզ ուղարկել Պուշկինային»,- ասում է Քենեդին՝ նկատի ունենալով Նիկիտա Խրուշչովի կողմից նրանց նվիրված շունը:

Վերջին ձայնագրությունն արվել է Քենեդու մահից ընդամենը 2 օր առաջ: Այստեղ նա քննարկում է դեպի Տեխաս իր այցի մանրամասները:

Նախկին նախագահը ձայնագրությունները գաղտնի է պահել իր օգնականներից: Գրադարանի արխիվի ներկայացուցիչ Մաուրա Փորթերի խոսքերով՝ Քենեդին, հնարավոր է, նպատակ է ունեցել հետագայում դրանց հիման վրա հուշեր գրել:

Առաջին անգամ Քենեդիի ձայնագրությունների գոյության մասին հայտնի է դարձել 1973 թ.: 1993 թվից գրադարանը հրապարակել է ավելի քան 248 ժամ հանդիպումների և 12 ժամ հեռախոսային զրույցների ձայնագրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում