Ամերիկացի երգչուհի Նորա Ջոնսը ներկայացրել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը: Սկավառակը ստացել է Little Broken Hearts անունը և թողարկվելու է 2012 թվականի գարնանը: Այս մասին հաղորդվում է երգչուհու կայքում:
Նորա Ջոնսի նոր սկավառակը ձայնագրվել է պորդյուսեր և երաժիշտ Բրայան Բերթոնի (որը հայտնի է Danger Mouse անունով) հետ համատեղ: Նրանք առաջին անգամ հանդիպել են 2011 թվականին Rome ալբոմի ձայնագրման ժամանակ, որը Danger Mouse-ը թողարկել էր իտալացի կոմպոզիտոր Դանիել Լյուպիի հետ միասին: Ջոնսը այդ սկավառաում ունի երեք երգ:
Ջոնսի և Բերթոնի համագործակցությունը շարունակվել է երգիչ լոսանջելեսյան ստուդիայում, որտեղ աշնանը ձայնագրել են Ջոնսի նոր սկավառակի նյութերը: Բոլոր երգերը երաժիշտները գրել ու կատարել են միասին: Դեռ հայտնի չեն սկավառակի թողարկման և տիտղոսաթերթի մասին տեղեկություններ:
2012 թվականին լրանում է Նորա Ջոնսի դեբյուտայի ալբոմի` Come Away With Me-ի թողարկման 10 տարին: Երգչուհու այս աշխատանքը վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակով և ստացել է «Գրեմի»-ի ութ մրցանակ: Ջոնսի վերջին ստուդիական ալբոմը` The Fall-ը, լույս էր տեսել 2009 թվականի նոյեմբերին: