Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի նստավայրից, Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է կարգադրություն` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ԼՂՀ-ում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին` թվով 449 հոգու, 25-հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին: Ըստ կարգադրության` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 11 միլիոն 225 հազար դրամ է հատկացվել ԼՂՀ սոցապ նախարարությանը` դրամական օգնության վճարումն ապահովելու համար: