Այսօր իրադրությունը Տիբեթի շրջանում հանգստացել է այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը, ականատեսների և ակտիվիստ խմբերի հաղորդմամբ, անվտանգության ուժերը կրակ էին բացել ցուցարարներրի վրա և սպանել երեքին:
The New York Times-ը հաղորդում է, որ տիբեթցիները Սիչուան շրջանում երկուշաբթի օրը դուրս էին եկել երթի դեպի կառավարական գրասենյակներ, և ոստիկանությունը սկսել է կրակել ամբոխի վրա` ցույցը ցրելու նպատակով: Հաղորդվում է , որ կրակոցների պատճառով երեք տիբեթցի է զոհվել և 9-ը վիրավորվել են:
Ակտիվիստների մեկ այլ խումբ հայտնել էր, որ ոստիկանության հարձակման պատճառով վիրավորվել են ավելի քան 30 հոգի և սպանվել է մեկը Լուհուոյում:
Երկուշաբթի օրվա ցույցի մասին տեղեկությունները հնարավոր չի եղել անկախ աղբյուրների միջոցով հաստատել: