Այսօր ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ։
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության պետ։