Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի խորհրդական Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ներգործում են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա, որպեսզի նա աշնանն անցկացնի արդար խորհրդարանական ընտրություններ.
«Հենց դրա համար էլ Սաակաշվիլին կանչվել է ԱՄՆ, ուր նա հունվարի 30-ին հանդիպելու է նախագահ Բարաք Օբամայի հետ։ Եթե Սաակաշվիլին չանցկացնի ժողովրդավարական ընտրություններ, այսինքն՝ ընդդիմության դեմ պայքարի պայմաններն անհավասար լինեն, ապա դա կկրի սպառնալից բնույթ։
Սաակաշվիլիից պահանջելու են արդար ընտրություններ անցկացնել, հակառակ դեպքում դա բացասական ազդեցություն կունենա վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացման վրա»։