Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԾ-ի զեկույցը խայտառակություն է. Գագիկ Ջհանգիրյան

2008-ի մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից անցած տարվա դեկտեմբերի վերջին տարածած տեղեկանքը ոչ միայն չի փարատել ՀԱԿ-ի ունեցած կասկածները`գործի քննության օբյեկտիվության, բազմակողմնաիության ու լրիվության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը:

«Փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ և ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեաիրավական գնահատականներն ամեն գնով հաստատելն ու հիմնավորելն է: Սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաք խմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը»,- նկատեց նա:

Ջհանգիրյանի խոսքով՝ տեղեկատվական հաղորդման բաժիններին ծանոթանալիս կարծիք է ձևավորվում, որ Փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված ու կեղծված է: «Իսկ մեր եզրակացությունը մեկն է` մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներին գործողությունները եղել են օրինական ու իրավաչափ: Հանցավոր, հանրորեն վտանգավոր ոտնձգություններից պաշտպանվելն, ըստ օրենքի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Ուստի, կարող ենք եզրակացնել, որ ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը մարտյան դեպքերից չորս տարի անց էլ շարունակում են մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել գլխիվայր, շուռ տված և ընդհակառակաը: Իրավապահ և ուժային մարմինների բացահայտ ապօրինի գործողություններին տալիս են կամայական գնահատականներ, փորձում դրանք ներկայացնել որպես վերջիններիս օրինական լիազորությունների իրականացում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ հատուկ աչք է ծակում այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սևացնել ու վարկաբեկել բոլոր սպանվածներին` բացի ներքին զորքերի սպայից ու շարքայինից: «Նպատակը, մեր կարծիքով, մեկն է`հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեական բացասական բնութագիր ունեցող անձիք են, հանցագործներ: Բացի այդ, ՀՔԾ հաղորդագրությունում լռության է մատնված Ռոբերտ Քոչարյանի` մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականության հարցը և արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ՊՆ ներգրավման օրինականությունը: Արդյոք նման հրամանագիր ընդունելով` Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն դուրս չի՞ եկել Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից և պատասխանատվություն չի՞ կրում հետագա բոլոր հանցագործությունների համար»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նաև ընդգծեց, որ անհասկանալի է մարտի 1-ի իրադարձություններին ապօրինի, զինված խմբերի մասնակցության խնդրի ամբողջական անտեսումը:

«Ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինծառայողները իրենց մոտ ունեցել են և գործադրել չհաշվառված ապօրինի հրազեն, երկրորդ՝ որ իրադարձություններին իրոք մասնակցել են բանակի, ԼՂՀ ոստիկանության զինված ստորաբաժանումներ և ապօրինի զինված ուժեր»,- նկատեց նա:

ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ իշխանություններն անում են ամեն հնարավոր բան`փակելու համար մարտի 1-ի էջը: «Ծախսած միջոցների չնչին մասը գործադրեիք մարտյան իրադարձությունների բացահայտման համար: Այս հաղորդագրությունը խայտառակություն է, այստեղ հակասությունները բազմաթիվ են»,- նշեց Ջհանգիրյանը:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին` կա՞ անհրաժեշտություն` հարցաքննելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀԱԿ ներկայցուցիչը նշեց. «ՀՔԾ-ն ՀՀ առաջին նախագահին հարցաքննելուց առաջ լավ կանի հարցաքննի ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին: Բայց ամեն ինչ լավ է լինելու, մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ սպանությունների հեղինակները մի օր պատժվելու են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում