Աշխարհի ամենահարուստ սուպերմոդել Հայդի Քլումը բաժանվել է ամուսնուց` փոփ երգիչ Սիլից: Այս մասին հայտնում է People-ը` վկայակոչելով Քլումի և Սիլի պաշտոնական հայտարարությունները: Ամուսինների խոսքերով՝ իրենք երկար են մտածել հարաբերությունները խզելու մասին և, ի վերջո, որոշել են գնալ այդ քայլին:
Քլումը և Սիլը նշում են, որ հարգում են միմյանց և շնորհակալ են համատեղ անցկացրած օրերի համար:
Ամուսինների բաժանման պատճառը չի հայտնվում: Ամերիկյան մամուլի տվյալներով՝ 38-ամյա Քլումը և 48-ամյա Սիլը դեռ չեն ներկայացրել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը:
Մոդելը և փոփ-երգիչը ամուսնական կյանքով ապրել են յոթ տարի: Նրանք ունեն չորս երեխա: