Golden Globe-ի իր հաղթանակից հետո The Artist ֆիլմը շաբաթ օրն արժանացել է Producers Guild–ի մրցանակին:
CBSNews-ը հաղորդում է, որ այս կերպ ֆիլմը լուռ շարունակում է իր անհավանական հաղթարշավը դեպի «Օսկար»–ի մրցանակաբաշխություն:
Producers Guild–ում The Artist-ը կարողացել է առաջ անցնել Ջորջ Քլունիի The Descendants ընտանեկան դրամայից, որը նույնպես հավակնում է «Օսկար»–ի:
Ֆիլմերի կատեգորիայում առաջադրված մյուս գործերն էին War Horse–ը, The Help–ը, Bridesmaids–ը, Hugo–ն, The Girl With the Dragon Tattoo–ն, Midnight in Paris–ը, Moneyball–ը և Ջորջ Քլունիի ևս մեկ ֆիլմ` The Ides of Marc-ը: