Տեխաս-Սիթիում կայացած աճուդի ժամանակ 210 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել է հայտնի հանցագործներ Բոնիին և Քլայդին պատկանող զենքը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»–ը, «Թոմսոն» ավտոմատի և «Վինչեսթեր» ատրճանակի գնորդը չի ցանկացել հայտնել իր անունը: Ատրճանակը վաճառվել է 130 հազար, իսկ ավտոմատը` 80 հազար դոլարով:
Բոնի և Քլայդ զույգը հարձակումներ էր գործում ԱՄՆ-ի կենտրոնական նահանգների բանկերի, բենզալցակայանների վրա՝ դաժանորեն սպանելով բոլոր նրանց, ովքեր կանգնում էին իրենց ճանապարհին։
Ոստիկանությունը զենքը ձեռք էր բերել 1933 թ.՝ նրանց տան խուզարկության ժամանակ։ Այդ ժամանակ Բոնիին և Քլայդին հաջողվել էր փախուստ գործել, սակայն մեկ տարի անց ոստիկանները հայտնաբերել էին նրանց:
Բոնին և Քլայդը սպանվել են փոխհրաձգության արդյունքում: Նրանց մասին գրվել են երգեր, նկարահանվել են ֆիլմեր: