Ինչպես հայտնել է Իրաքի նավթի նախարար Աբդ Ալ-Քարիմ Ալ-Լուեյբին, «Իրաքում նավթի արդյունահանումը հասել է վերջին 20 տարվա համար աննախադեպ ցուցանշների` մոտ 2,6 մլն բարել»: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հայտնի է դարձել, որ այս ցուցանիշները հնարավոր է եղել ապահովել օտարերկրյա ներդրումների շնորհիվ, երբ արաբական այս երկիրը սկսել է սեփականաշնորհել կամ նավթահանքերի շահագործման մեջ ներգրավել նաև օտարերկրյա ընկերություններին: Տնտեսական ներդրումների ավելացմանը նպաստել են նաև Իրաքում տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների զգալի նվազումը:
Իրաքն այս պահին հետազոտված պաշարներով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը (146 մլրդ բարել):