Samsung ընկերությունը ԱՄՆ արտոնագրային գերատեսչություն է ուղարկել հայտարարություն` Joy (ուրախություն) և Fresh (թարմ) բառերը որպես ապրանքային նշան գրանցելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Fusible բլոգը, երկու հայտարարությունն էլ ուղարկվել է հունվարի 13-ին: Դրանցում ասվում է, որ Samsung-ը մտադիր է այդ բառերն օգտագործել բջջային հեռախոսներում և նվագարկիչներում:
Ենթադրվում է, որ Samsung Joy և Samsung Fresh անունները կրելու են այն սարքերը, որոնք ընկերությունը ներկայացնելու է 2012 թվականին: Սպասվում է, որ հարավկորեական արտադրողը մի քանի նոր սարքավորումներ է ցուցադրելու Mobile World Congress-ի ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարին՝ Բարսելոնայում: