Ավելի քան տասը հազար մարդ տարհանվել է Նևադայի արևմտյան Ռինք քաղաքում բռնկված հրդեհի պատճառով:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, զոհվել է մեկ մարդ, նրա մահվան պատճառները դեռ պարզ չեն: Այրվել է մոտ 20 տուն: Տեղի իշխանությունների տվյալների համաձայն՝ վնասի չափը կարող է զգալի լինել, քանի որ հրդեհի շրջանը մինչև վերջ չի հետազոտվել: Նահանգապետ Բրայան Սենդովալը հայտարարել է արտակարգ դրություն:
Ներկայումս կանգնեցվել է դեպի քաղաք հրդեհի տարածումը: Տարհանվածներից ութ հազարին թույլ են տվել վերադառնալ տուն: Տեղական KRNV-DT ալիքի փոխանցմամբ, հրդեհաշիջման աշխատանքներով զբաղվում է 250 հրշեջ:
Հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին դաշնային մայրուղու մոտ: Այնտեղ վառվել էր թփուտը։ Պատճառները դեռ ճշտված չեն: