Monday, 13 05 2024
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Նա, ով «ստանում է» պետության փողերը

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր Տավուշում ամփոփեց մարզում անցկացված ստուգումների արդյունքները: Օրակարգում քննարկվում էր երկու հարց: Տավուշի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները, իսկ երկրորդ հարցը վերաբերում էր Տավուշի մարզի բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման և համայնքային սեփականության կառավարման օգտագործման նկատմամբ իրականացված արդյունքները: Այսպիսով, Վերահսկողության ժամկետ էր ընտրվել 2008-2009 թթ. և 2010 թվականի առաջին վեց ամիսները, իսկ շինարարության մասով՝ նաև 2007 թվականը: Քաղաքաշինության բնագավառում 51 շինարարական օբյեկտներ են ուսումնասիրվել, որի ընդհանուր պայմանագրային գումարը կազմել է 1 միլիարդ 649 միլիոն 60 հազար 900 դրամ, ստուգումը ընդգրկել է 28 օբյեկտ, ընդհանուր քաղաքաշինության բնագավառի գումարը կազմել է 98 միլիոն 975 հազ. դրամ, առողջապահության բնագավառում արձանագրվել է 11 միլիոն 708 հազ դրամի խախտում, որից՝ պետբյուջե վերադարձման է ենթակա 4 միլիոն 440 հազար դրամը: Կրթության ոլորտում արձանագրվել է 4 միլիոն 644 հազար դրամի խախտում, հիմնական խախտումն այն է, որ աշակերտների քանակն են ավելացրել` պետությունից լրացուցիչ գումարներ կորզելու համար: Սոցիալական ծառայությունների` Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան տարածքային բաժանմունքներում, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ընտանեկան նպաստներ ստացողների ընդհանուր թիվը կազմել է 5,038 ընտանիք, իսկ հրատապ նպաստառուները` 719 ընտանիք: Վերահսկողության ընթացքում հայտանաբերվել է 221 նպաստի տրամադրման գործի խախտում, իսկ ամբողջ մարզում արձանագրվել է 20 միլիոն 812 հազար դրամի խախտում: Համայնքի վարչական սահմանների հետ կապված և վարչական սահմաններում հողի օգտագործման հետ կապված արձանագրվել են չհավաքագրված վարձավճարների գումարներ, ընդհանուր առմամբ՝ 9 միլիոն 113 հազար 800 դրամ, որից 3 միլիոն 232 հազար դրամը տույժ տուգանք է: Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է 114 միլիոն 955 հազ. դրամի խախտում, որը ենթակա է վերադարձման: Իսկ Տավուշի մարզի բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման և համայնքային սեփականության կառավարման օգտագործման նկատմամբ իրականացված ստուգման արդյունքները ցույց են տվել, որ, ընդհանուր առմամբ, համայնքում արձանագրվել է 295 միլիոն 521 հազար դրամի խախտում, որից ենթակա է վերականգնման համայնքի բյուջե 286 միլիոն 951 հազար դրամը, իսկ պետբյուջե 2 միլիոն 281 հազար դրամը: Այս պահի դրությամբ, ոլորտի պատասխանատուները Իշխան Զաքարյանին զեկուցում են, որ խախտումների 70 տոկոսը վերականգնվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում