ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսի հետ քննարկել է Հարավային Կովկասի խնդիրներին, ինչպես նաև մերձդնեստրյան և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ միջազգային խնդիրներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՌԴ-ն կշարունակի իր միջնորդական գործունեությունը Լեռնայոին Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:
Հայաստանի, Ռուսաստանիը և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Սոչիում: