Թուրքիան այսօր հայտնել է, որ հարկավոր է անմիջապես վերսկսել բանակցություններն Իրանի և աշխարհի հզորագույն ուժերի միջև, և ասել է, որ երկու կողմերն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել` փորձել լուծում տալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած խնդիրներին:
Սակայն Ֆրանսիան հայտնել էր, որ կասկածում է, որ Իրանը պատրաստ է նման բանակցությունների, և հաջորդ քայլը պետք է որ նոր և ավելի խիստ պատժամիջոցները լինեն` ներառյալ Իրանի նավթի արտահանումների վրա ԵՄ-ի էմբարգոն:
Associated Press-ը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհի հետ միասնական մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է իրականացնել բանակցությունները Թուրքիայում և ցանկացած այլ կերպ խթանել Իրանի և 6 մյուս երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև բանակցությունները:
Դավութօղլուն նաև ասել է, որ կարևոր է, որ այս բանակցությունները սկսվեն անմիջապես. «Ես կցանկանայի ասել, որ բոլոր կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը: Այսօր արդեն եկել է բանակցությունների և լուծումների ժամանակը»: