Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում գտնվող Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Էրիկ Ռուբինն անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակման խնդրին.
«Մեթյու Բրայզան տաղանդավոր դիվանագետ է՝ օժտված մեծ պրոֆեսիոնալիզմով ու էներգիայով։ Օբաման առաջադրել էր նրա թեկնածությունը, քանի որ համարել է, որ հենց նա է ամենահարմար թեկնածուն։ Սակայն ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ որոշում ընդունողը Սենատն է։
Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է Ադրբեջանում դեսպան նշանակելը, և շատ ենք ցավում, որ Բրայզան չկարողացավ մնալ իր պաշտոնում։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը նշանակվի մոտ ապագայում»։
Ռուբինն ընդգծել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է գործել՝ ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգի գլխավորությամբ։