Wednesday, 08 05 2024
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են

Պիտեր Սեմնեբին կրկին կզբաղվի Կովկասով, այս անգամ`ԱՄՆ-ի Մարշալի գերմանական հիմնադրամում

Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին դարձել է ԱՄՆ-ի Մարշալի գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the United States-GMF) ավագ գիտաշխատող:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Պիտեր Սեմնեբիի հետաքրքրությունների ոլորտը նոր պաշտոնում կներառի Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Ռուսաստանը:

2006-2011թթ. Պիտեր Սեմնեբին զբաղեցնում էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

2011թ. հոկտեմբերին «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրում հրապարակված հոդվածում Պիտեր Սեմնեբին գրել էր ԼՂ հակամարտության սուր էսկալացիայի իրական վտանգի առկայության մասին:

«ԼՂ հակամարտության ներքին տրամաբանությունը եւ դինամիկան հղի են լուրջ ռիսկերով: Գոյություն ունի սուր էսկալացիայի իրական վտանգ: Հակամարտության կողմերը խրվել են սպառազինվելու չթուլացող և ապակայունացնող մրցավազքի մեջ:

Առկա է միայն զինադադարի ինքնականոնավորող և անհուսալի համաձայնագիրը` առանց հակամարտող կողմերի սահմանազատման: Դրա պահպանմանը հետևում են միայն մի քանի դիտորդներ ԵԱՀԿ-ից»,- նշում էր ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչը:

«Բրյուսելը հստակորեն հասկացնել տվեց, որ պատրաստ է աջակցել վստահության ամրապնդմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին: ԵՄ քաղաքականությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ կարելի էր մասնակիորեն օգտագործել ԼՂ կարգավորման գործում, սակայն վստահության բացակայությունը կողմերի միջև մինչ օրս հնարավորություն չտվեց ստեղծել փոխազդեցության համակարգ:

Վստահության ամրապնդման ուղղությամբ մեղմ միջոցներից բացի ԵՄ-ն կարող է գործնական և քաղաքական աջակցություն ցուցաբերել Մինսկի խմբի աշխատանքներին: Մասնավորապես, պետք է ամրապնդել զինադադարի մասին համաձայնությունը»,- նշել էր Պիտեր Սեմնեբին:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական առճակատման խոչընդոտն աստիճանաբար վերանում է, քանի որ կողմերը շարունակում են զինվել: Փխրուն հավասարակշռությունը, որը հնարավորություն էր տալիս զգալիորեն վերահսկել հակամարտությունը և 15 տարիների ընթացքում կանխել դրա սրումը, առաջիկայում կարող է խախտվել»,- նախազգուշացրել էր եվրոպացի նախկին պաշտոնյան:

Խոսելով ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մասին` Պիտեր Սեմնեբին կարծիք էր հայտնել, որ «տարածաշրջանի բնակչությանը հարկավող է մեկ ինքնություն` միմյանց հետ ավելի հաշտ ապրելու համար»:

«Այսօր նրանք ընդհանուր քիչ բան ունեն: ԵՄ-ն կարող է եվրոպական մեծ ընտանիքին պատկանելության նոր ձեւաչափ ավելացնել` օգնելով Հարավային Կովկասի պետություններին դուրս գալ նեղ ազգային ինքնորոշման շրջանակներից, ինչը քաղաքական անկախություն ստանալուց հետո մղվել է առաջին պլան, իսկ այնուհետ ամրապնդվել 1990-ականների պատերազմներով:

Ընդհանուր ինքնությունը Հարավային Կովկասի ժողովուրդներին կօգներ ձեռք բերել համատեղ ձգտումներ` ուժերը հակամարտությունների վրա վատնելու փոխարեն: Բայց դրա համար Բրյուսելը պետք է ցուցադրի իր հետևողական նվիրվածությունն այս տարածաշրջանում բնակվող մարդկանց շահերին, պահանջներին եւ ձգտումներին»,- նշել էր նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում