РИА Новости-ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները հանդես են եկել Հորմուզի նեղուցի փակման, ինչպես նաև այդ ռազմավարական շրջանի յուրաքանչյուր ծայրահեղական գործողության դեմ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոն։
Վերջինս Հորմուզի նեղուցը որակել է որպես նավթի փոխադրման կարևորագույն երթուղի. «Չինաստանը հանդես է գալիս Հորմուզի նեղուցի հանդեպ ամեն տիպի ծայրահեղական գործողության դեմ՝ անկախ դրա պատճառաբանությունից։ Դա կդիտարկվի որպես համայն աշխարհի շահերի դեմ ուղղված գործողություն։
Չինաստանը նորմալ առևտրային հարաբերություններ է պահպանում Իրանի հետ։ Ես ամենևին չեմ անհանգստանում Չինաստանի և Իրանի միջև նորմալ առևտրի կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ Չինաստանը հանդիսանում է իրանական նավթի հիմնական գնորդը։