Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից լուրջ ակնկալիք չպետք է ունենալ. քաղաքագետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումից որևէ լուրջ ակնկալիք չպետք է ունենալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Այս հանդիպմանն ընդամենը փորձ կարվի վերականգնել ընդհատված բանակցային գործընթացը: Կազանից հետո բանակցային ռեալ գործընթացը դադարեցվեց, և հիմա փորձ է արվելու վերականգնել այն: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այս առաքելությունը, սակայն, որևէ արդյունք չի տա: Կարելի է ասել, որ բանակցային գործընթացը շարունակելու է մնալ լճացման փուլում, հակամարտող կողմերի հանդիպումը բեկումնային չի լինելու»,- նկատեց քաղաքագետը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահ ընտրվելուց հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ավանդական դարձած եռակողմ հանդիպումների ձևաչափը վերացվի, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ոչ, նման բան հնարավոր չէ: Կարծում եմ՝ Ռուսաստանը կշարունակի պահել ԼՂ հակամարտության հարցում իր հետաքրքրվածությունը»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից, նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում