Ինդոնեզիայի պաշտոնյաներն այսօր հայտնել են, որ պակիստանցի և աֆղան 30 ներգաղթյալներ թունել փորելով դուրս են եկել կալանքի իրենց կենտրոնից` օգտագործելով գդալներ, ասեղներ, փայտի կտորներ:
Սուաբայա քաղաքում տղամարդիկ երկուշաբթի օրը կարողացել են փորել երկու մետրանոց թունել: Այդ ընթացքում մյուսները շեղել են պահակների ուշադրությունը:
AFP-ն հաղորդում է, որ ոստիկանությունը կարողացել է ձերբակալել նրանցից 11-ին, բայց 19-ը ազատության մեջ են:
Այս տղամարդիկ փրկվել էին, երբ Ավստրալիա ուղևորվող նավը դեկտեմբերին գրավվել էր Ինդոնեզիայի ջրերում: Դրա արդյունքում ավելի քան 200 աֆղան և իրանցի էր զոհվել, ովքեր ապաստան գտնելու հույսով ուղևորվում էին Ավստրալիա: