Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Մարոկկոյում հայտնաբերված երկնաքարը տասն անգամ թանկ է ոսկուց

Երկնաքարային անձրևի նմուշի գինը, որը տեղացել էր 2011 թվականի հուլիսին Մարոկկոյում անապատում, առնվազն տասն անգամ գերազանցել է ոսկուն: Մի քանի ամիս անց փորձաքննությունը ցույց է տվել, որ այս երկնաքարը ծագում է Մարսից: Ենթադրվում է, որ այն ձևավորվել է Կարմիր մոլորակի հետ խոշոր աստղակերպի ընդհարման պատճառով:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ նմուշներին արժեք է տալիս այն հանգամանքը, որ դրանք գտնվել են նախնական տեսքով, այսինքն՝ չեն հասցրել երկար ժամանակ լինել կլիմայի և Երկրի միկրոօրգանիզմների ազդեցության տակ: Նմանատիպ երկնաքարային անձրևները չափազանց հազվագյուտ երևույթ են. մինչ այժմ գրանցվել էին չորս անգամ` 1815, 1865, 1911 և 1962 թվականներին:

Ինչպես երեքշաբթի օրը հայտնել էր Նյու Յորքի Մակովիչի անվան երկնաքարերի հավաքածուի համակարգող Դերիլ Փիթը, Մարոկկոյում հայտնաբերված երկնաքարերի ընդհանուր քաշը առնվազն 11 կգ է: Երկնաքարերի ընդհանուր քաշը, որոնք ծագել են Մարսից և այժմ գտնվում են մեր մոլորակում, կազմում է 100 կգ:

Կախված կառուցվածքից և պահպանված լինելուց` դրանք վաճառվում են թանգարաններին, գիտնականներին և կոլեկցիոներներին (մեկ գրամը 300-1000 դոլարով):

Մարսից եկած երկնաքարերի ուսումնասիրությունը կարող է գիտնականներին կարևոր տեղեկություն տալ Կարմիր մոլորակի, օրինակ՝ նրա մթնոլորտի կազմի, կլիմայի առանձնահատկությունների, օրգանական նյութերի առկայության և ջրի գոյության (ինչը կնշանակի, որ այնտեղ գոյություն ունի նաև կյանք) համար նախապայմանների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում