Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Չորրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում ընդունվել են կուսակցության ապագա ծրագրերը եւ ձեւավորվել են մարզային մասնաճյուղերը:
Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության` ստեղծվել են կուսակցության ներսում գործող համապատասխան մարմիններ, ընտրվել են կուսակցության բաժինների ղեկավարները և ձևավորվել է կենտրոնական խորհուրդը: Կուսակցության նախագահ է ընտրվել Էդուարդ Ափրամյանը:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի