Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՀՀ-ում աշխատանքի արտադրողականությունը 8.6 անգամ ցածր է

Մեր գյուղատնտեսությունում այն 10 անգամ զիջում է Իսրայելի գյուղատնտեսության աշխատանքի արտադրողականությանը:
«Հայաստանն իր աշխատուժի արտադրողականությամբ զգալիորեն զիջում է համադրելի երկրների մեծ մասին: Մինչ Հայաստանի միջին աշխատողը տարեկան կտրվածքով արտադրում է 7.930 ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքներ և ծառայություններ, Իսրայելում միջին աշխատողի արտադրանքը համարժեք է 68.400 ԱՄՆ դոլարին»,- այս մասին ասված է օրերս «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի հրապարակած Հայաստանի ազգային մրցունակության երրորդ զեկույցում: Այսինքն, միջին հաշվով, Հայաստանում 1 աշխատողը 8.6 անգամ ավելի քիչ արտադրանք է արտադրում, քան Իսրայելում: Սակայն Հայաստանում աշխատուժի արտադրողականությունը անհավասարաչափ է բաշխված նաև տնտեսության տարբեր ճյուղերում: «Հայաստանի աշխատուժն ունի արտադրողականության ամենաբարձր մակարդակը շինարարության ոլորտում`զիջելով Իսրայելին ընդամենը 33 տոկոսով, մինչդեռ գյուղատնտեսության արտադրողականությունը կազմում է Իսրայելի նույն ցուցանիշի 11 տոկոսը»,- ասված է զեկույցում: Նշենք, սակայն, որ Հայաստանի շինարարության ոլորտում աշխատողների մեծ մասը գրանցված չէ, այդ պատճառով էլ գրանցված 1 աշխատողին բաժին ընկնող արտադրանքը բավական մեծ թիվ է կազմում: Ասինքն` իրականում մեր շինարարության ոլորտում ևս աշխատանքի արտադրողականությունը բավական ցածր է: Ինչ վերաբերում է մյուս ճյուղերին, նշենք, որ հանրային կառավարման, կրթության և առողջապահության ոլորտներում աշխատանքի արտադրողականությունը կազմում է Իսրայելի համապատասխան ցուցանիշի 12 տոկոսը, արդյունաբերությունում` 30 տոկոսը, տրանսպորտում ու հեռահաղորդակցությունում` 33 տոկոսը, իսկ ֆինանսական միջնորդության, անշարժ գույքի, վարձակալում և բիզնես ծառայությունների ճյուղում` 56 տոկոսը: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ Հայաստանի աշխատողների մեծ մասը` 62 տոկոսը, զբաղված է ամենացածր արդյունավետություն ունեցող ճյուղերում` գյուղատնտեսությունում ու կառավարման, կրթության և առողջապահության ճյուղերում, մինչդեռ, օրինակ, ֆինանսերի ոլորտում զբաղված է աշխատողների ընդամենը 2 տոկոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում