Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, առանձնապես սպասելիքներ չունի եվրոպացի չինովնիկներից: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպման ժամանակ նշել է, որ հասկանում է զոհերի հարազատների պահանջները: Սարգիս Քլոյանը հիշեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Լուի Լորանի խոսքերը, թե ժողովրդավարությունը միանգամից չի հաստատվում, այլ ձեռք է բերվում պայքարի գնով, աստիճանաբար: Սարգիս Քլոյանը սպասելիքներ չունի, որովհետեւ գիտի, որ եվրոպացի չինովնիկները չեն կարող ճնշումներ գործադրել մեր դատական համակարգի վրա եւ պահանջել, որ մարտի 1-ի գործը բացահայտվի: