Որքան էլ հայերը սիրում են խոսել օրիգինալությունից, բայց խոզի բուդը հայ ընտանիքների ամանորյա սեղաններին պարտադիր պայման է: Այսօր հոգեբան Կարինե Նալչաջյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք դա նշանակում է, որ հայերս հոգեբանորեն կապված ենք խոզի բդին: «Բոլոր դեպքերում տոնական սեղանիներին ևս մշակության ինքնարտահայտություն պետք է տեղի ունենա ուտեստի միջոցով: Փաստորեն մեզ մոտ դա խոզի բուդն է: Եթե մարդկանց հնարավորությունները թույլ են տալիս խոզի բուդ ունենալ սեղաններին, շատ լավ է, իսկ եթե դրա միջոցով մրցակցություն է տեղի ունենում, դրանից արդեն քաղքենիության հոտ է գալիս»,- նկատեց հոգեբանը և նշեց, որ իրենց ընտանիքը ևս սեղանին խոզի բուդ է դնելու: