Բրազիլացի կիսապաշտպան Ռիվալդոն, ով 2012 թվականի ապրիլի 19-ին կդառնա 40 տարեկան, տեղափոխվեց Անգոլայի առաջնություն: Ինչպես տեղեկացնում են բրազիլական ԶԼՄ-ները, 2002 թվականի Աշխարհի չեմպիոնը 1 տարվա պայմանագիր է ստորագրել «Կաբուսկորպ» ակումբի հետ:
Ռիվալդոն պատմել է, թե ինչու է պայմանագիր ստորագրել «Կաբուսկորպ»-ի հետ.
«Ես խզեցի պայմանագիրս «Սան Պաուլու»-ի հետ, սակայն կարծում եմ, որ դեռ կարող եմ խաղալ: Բազմաթիվ երկրներից առաջարկներ ունեի, սակայն ընտրեցի Անգոլան, քանի որ ինձ դուր է գալիս այդ երկրի լեզուն: Բոլոր ակումբներիս կազմում դարձել եմ չեմպիոն և վստահ եմ, որ «Կաբուրսկորպ»-ում նույնպես հաջողության կհասնեմ»:
Նշենք, որ Ռիվալդոն հանդես է եկել Բրազիլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ուզբեկստանում:







































