Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել է Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վաղվա եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Նախիջևանում։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։ Եռակողմ հանդիպման հետաձգման պատճառները մնում են անհայտ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 16-ին, իրանական Ուրմիա քաղաքում, ուր կողմերը պայմանավորվեցին երրորդ անգամ հանդիպել նույն թվականի հոկտեմբերին Նախիջևանում։











































