Грузия Online-ի փոխանցմամբ, հունվարի 17-ին Ադրբեջան է այցելելու Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Տոդուայի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ վրացական պատվիրակության այցը նպաստելու է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև այլ ոլորտներում կապերի ընդլայնմանը։ Ադրբեջանում վրացական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Միլի մեջլիսի պատգամավորների, ինչպես նաև խոսնակ Օգտայ Ասադովի հետ։











































