Այսօր` ժամը 13.07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 56 հասցեում:
«Առաջին լրատվական»-ն ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջների մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում, ինչի հետևանքով կրակը տարածվել է շենքի 4-րդ հարկում՝ կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի նախասրահում:
Այրվել է առաստաղը՝ 15 քմ մակերեսով:








































