Թաիլանդի ոստիկանությունը հունվարի 16-ին հայտնաբերել է պայթուցիկ սարքերի բաղադրիչների պահեստ: Ենթադրվում է, որ այն պատկանում է ուրբաթ ձերբակալված «Հըզբալլահ» լիբանանյան շարժման անդամին:
Ինչպես հայտնում է DPA գործակալությունը, Սամուտ Սաքհոն քաղաքում հայտնաբերվել է պահեստ, որտեղ պահվել է 400 արկղ` միզանյութի և ամոնյակի նիտրատի պարունակությամբ:
Ըստ հետաքննության, պայթուցիկ սարքը գործի էին դնելու Թաիլանդում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Ձերբակալված Աթիս Հուսեյնը վստահեցնում է, որ ոչ ոք չէր պատրաստվում ահաբեկչություններ իրականացնել, իսկ պահեստը տարանցիկ կետ էր` հետագայում պայթուցիկը Թաիլանդից տեղափոխելու համար:
Ոստիկանների ներկայացուցիչների խոսքերով, երկրի իշխանությունները դեռ չեն որոշել ինչպես վարվել լիբանանցի ձերբակալվածի հետ` մեղադրանքներ ներկայացնել, թե արտաքսել:
Գործակալությն տվյալների համաձայն, Թաիլնադի իշխանությունները երկուշաբթի նվազեցրել են ահաբեկչությունների ռիսկի վտանգը: Պաշտապանության նախարար Յուտիսակ Սասիպրապայի խոսքերով, ահաբեկչական խմբավորումը, որի մեջ մտնում էր Հուսեյնը, արդեն լքել է Թաիլանդի տարածքը:









































