News Georgia-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի Կենտրոնական բանկն արգելել է բնակչությանը հատկացնել այն գումարները, որոնք բանկային փոխանցումների համակարգով ստացվել են Վրաստանից։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դեպի Աբխազիա և Հարավային Օսիա կատարվող դրամական փոխանցումներն անօրինական են, սակայն վրացական իշխանությունները «աչք էին փակում» Contact, Anelik և Unistream համակարգերի գործունեության վրա։
Մինչ Ամանոր Վրաստանի բազմաթիվ բնակիչներ հնարավորություն ունեին օգնել Աբխազիայում գտնվող իրենց ազգականներին, սակայն ներկայումս նրանք զրկվել են այդ հնարավորությունից։










































