ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել երկրում շարունակվող արյյունահեղությունները: Այս մասին հաղորդում Deutsche Welle-ն:
«Այսօր ես դարձյալ դիմում եմ Սիրիայի նախագահ Ալ-Ասադին. դադարեցրեք բռնությունը: Դադարեցրեք ձեր քաղաքացիների սպանությունը: Բռնի միջոցները փակուղի են տանում»,- ասել է գլխավոր քարտուղարը Լիբանանում ընթացող արաբական աշխարհում ժողովրդավարական միջոցառումներին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Հիշեցնենք, երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը համաներում է հայտարարել: Հրամանում ասվում է, որ համաներումը տարածվում է 2011 թ. մարտի 15-ից մինչև 2012 թ. հունվարի 15-ը հանցագործություն իրականացրած անձանց վրա: Այլ մանրամասներ չեն նշվում:
ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2011 թ. մարտի կեսերից Սիրիայում շարունակվող բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 5000 մարդ:








































