ԱՄՆ Տեխաս նահանգի ավագ դպրոցներից մեկում հանել են զուգարանների դռները, ինչը առաջացրել է ուսանողների և նրանց ծնողների վրդովմունքը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, McKinney North ավագ դպրոցի ղեկավարությունը, սակայն, հայտնում է, որ դռները հանվել են ուսանողների ապահովության և պաշտպանության համար:
Մինչդեռ ուսանողների շրջանում բամբասանքներ են տարածվում, ըստ որոնց՝ դռները հանվել են, որովհետև զուգարաններում ուսանողները սեռական հարաբերություններ են ունեցել:
Ծնողների կարծիքով՝ այդկերպ ոտնահարվում են իրենց երեխաների իրավունքները, իսկ ուսանողներից ոմանք հայտնում են, որ հաճախ են զուգարաններում աղջիկներին և տղաներին միասին տեսնում:











































