Նիգերիայի աշխատանքային միությունները հայտնել են, որ երկուշաբթի օրը ցույցերը կվերսկսվեն, քանի որ չի հաջողվել վառելիքի գների վերաբերյալ համաձայնության գալ կառավարության հետ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նավթային հիմնական միավորումը, սակայն, հայտնել է, որ վերահսկվում է նավթի արտադրանքը:
Ինչպես հայտնել է նախագահի խոսնակ Ռեուբեն Աբաթին, այսօր բանակցությունները կշարունակվեն: Կառավարությունը դեռ պատրաստ է երկխոսության: «Մինչև երեկո ինչ-որ որոշակի բան հաստատ հայտնի կլինի»:










































