ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է անում դադարեցնել «սիրիական ժողովրդի սպանությունը»: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Այսօր կրկին դիմում եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և կոչ անում դադարեցնել բռնությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ», – նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Լիբանանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Պան Գի Մունը խաղաղության կոչ էր արել նաև հոկտեմբերին Բեռնում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում զոհերի թիվը 5 հազարից անցնում է: Սիրիական կառավարությունը հայտնում է, որ զինված ընդդիմության հետ բախումների ժամանակ սպանվել են երկու հազար զինվորական ծառայողներ և իրավապահ մարմինների աշխատողներ:










































