Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Բոլթոն»-ի կենտրոնական պաշտպան Գերրի Քյհիլլը տեղափոխվեց «Չելսի»: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն Լոնդոնում է, որտեղ հաջողությամբ բուժզննում անցավ:
26-ամյա պաշտպանի պայմանագիրն «արիստոկրատներ»-ի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի հունիս, իսկ աշխատավարձը կազմում է շաբաթական 80.000 ֆունտ: Ֆուտբոլիստի տրանսֆերի դինաց «Չելսի»-ն «Բոլթոն»-ին վճարել է 7 մլն ֆունտ: Բրիտանական մամուլին տված հարցազրույցում «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հաստատել է Քեյհիլլի տեղափոխության մասին տեղեկատվությունը.
«Քեյհիլլ»-ը հաջողությամբ անցավ բուժզննումը և շուտով մենք նրան կներկայացնենք որպես «Չելսի»-ի խաղացող»:
«Բոլթոն»-ը գլխավորող Օոուեն Քոյլն իր հերթին նշել է.
«Մենք արդեն համաձայնության ենք եկել «Չելսի»-ի հետ, և Քեյհիլլն այսուհետ կխաղա լոնդոնյան ակումբում»:








































