«Մանչեսթեր Սիթի»-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Սամիր Նասրին, որի թիմը Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում 0:1 հաշվով պարտվել էր «Լիվերպուլ»-ին, իր մեքենայով վերադառնում էր տուն, սակայն ճանապարհին տեղի ունեցավ տհաճ միջադեպ:
Ֆրանսիացուն հանդիպեցին «Լիվերպուլ»-ի երկրպագուները, որոնք իրենց մեքենայից սկսեցին վիրավորական խոսքեր ասել ֆրանսիացու հասցեին:
24-ամյա երկրպագուն ասաց, որ Նասրին չպետք է լքեր «Արսենալ»-ը և «զինագործներ»-ի հետ ուներ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալու ավելի մեծ հնարավորություն, քան «Սիթի»-ի կազմում: Դրանից հետո ֆուտբոլիստի հասցեին տեղած վիրավորանքների տարափ:
Զայրացած Նասրին իր մեքենայից բացականչեց. «Ես Լիգայի գագաթնակետին եմ»:







































