Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներ դեռևս չկան, սակայն վերջին 5 տարիների ընթացքում ԵՊԲՀ սեքսոլոգիայի կլինիկա դիմած այցելուների ընդհանուր թիվն աճել է կրկնակի, ընդ որում` դիմողների 20%-ը կանայք են, 25%-ը՝ ամուսնական զույգեր, 55%-ը՝ տղամարդիկ: Կանանց ամենահաճախ ներկայացվող խնդիրը սեռական ցանկության նվազումն է` 35%, սեռական հաճույքի և սեռական բավարարման բացակայությունը` 30%, ցավը սեռական հարաբերության ժամանակ` 20%, սեքսուալ ֆոբիաները` 15%: Տղամարդկանց 20%-ի դեպքում առկա է անպտղություն: Իսկ դիմող զույգերի 25%-ը դժգոհում է սեռական աններդաշնակությունից: