Հեռուստահաղորդավարուհի և միլիարդատեր Օփրա Ուինֆրին մտադիր չէ 2012 թ. նախընտրական ընտրություններում Բարաք Օբամային նույն աջակցությունը ցույց տալ, ինչ 2008 թ.:
«Այլևս անհրաժեշտ չէ հայտարարել, որ ես սատարում եմ նրան: Ես շարունակում եմ մնալ նրա կողմնակիցը, և բոլորը գիտեն, թե ում կողմից կլինեմ 2012 թ. ընտրությունների ժամանակ: Բոլորն ինձ հարցնում են՝ արդյոք կանե՞մ, այն, ինչ արեցի 2008 թ.: Բայց այն ժամանակ ես զբաղված էի քարոզչությամբ, քանի որ ոչ մեկը չէր ճանաչում նրան (Օբամային.- 1in.am)…»,- ասել է Ուինֆրին CNN հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ:
Համարվում է, որ հենց Ուինֆրիի գործունեության շնորհիվ դեմոկրատներն իրենց ձայնը տվեցին այդ ժամանակ ոչ այնքան հայտնի, Իլինոյս նահանգից ընտրված կոնգրեսական Բարաք Օբամային:
Հարցին՝ արդյոք հեռուստահաղորդավարուհու նախընտրական ակտիվության նվազումը պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ ինքը հիասթափվել է Օբամայի գործունեությունից, Ուինֆրին պատասխանել է. «Իհարկե ոչ»:











































