Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ստեղծվում է հատուկ ծառայություն՝ անձնական տեղեկատվության պաշտպանության համար։ Ծառայությունը կանխելու է անձնական ու կառավարական կայքերի վրա ցանցահենների հարձակումները։ Այդ նպատակով Վրաստանի խորհրդարանը պետք է ընդունի համապատասխան օրենք։
Բացի այդ, ծառայությունն ունենալու է ևս մեկ գործառույթ՝ քննելու է բոլոր բողոքներն ու դիմումները։ Տեսչական կազմը ձևավորվելու է մրցութային կարգով՝ 3 տարի ժամկետով։ Մրցութային հանձնաժողովը հաստատելու է վարչապետը։










































