«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի 33-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի տրանսֆերը.
«Ֆրենկը մեր խաղացողն է, որը ոչ մի գումարի դիմաց չի վաճառվում: Մանչեսթերյան մամուլը տեղեկություն էր տարածել, որ նա տեղափոխվում է այլ ակումբ, բայց դրանք դատարկ խոսակցություններ են: Ես ու Ֆրենկը հիանալի հարաբերություններ ունենք: Նրա` հիմնական կազմից դուրս մնալու պատճառը մրցակցությունը չէ»,- հայտարարել է Վիլլաշ-Բոաշը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Լեմպարդը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի հեղինակ:







































