News Georgia-ի փոխանցմամբ՝ International Centre for Prison Studies միջազգային ազդեցիկ կազմակերպության համաձայն, 2012 թվականի դրությամբ Վրաստանը 100,000 շնչին բաժին ընկնող բանտարկյալների քանակով (539) աշխարհի 216 երկրներում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Միևնույն ժամանակ այդպիսի ցուցանիշով Վրաստանը Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը։
2003 թվականին Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 148 բանտարկյալ՝ 59-րդ տեղ։








































