Կան աստղեր, որոնց երիտասարդ ժամանակ հնարավոր չէր անվանել գեղեցկուհիներ, սակայն հիմա նրանք հնդիսանում են գեղեցկության մարմնավորումներ: Նրանք մտնելով շոու բիզնեսի ոլորտ և հասնելով կարիերայի՝ աշխատել են իրենց արտաքինների վրա ու դարձել գեղեցկուհիներ: Նրանց արտաքին փոփոխության համար երբեմն անհրաժեշտ է եղել նաև պլաստիկ վիրաբուժության դիմել:
Ինչպես գրում է Экспресс газета-ն, օրինակ Քեյթ Միդլթոնն ամաչկոտ ու դալուկ դեմքով աղջիկ է եղել և առանձնապես աչքի չի ընկել իր գեղեցկությամբ: Հիմա դարձել է արքայազն Ուիլյամի գեղեցկուհի կինը: Մինչև հարսանիքը նա դիմել է ատամնաբույժի, ոճաբանների, նույնիսկ՝ պլաստիկ վիրաբույժի:
Դեմի Մուրն Twitter–ի իր էջում տեղադրել է փոքր ժամանակվա նկարներից մեկը, որտեղ ինքն ակնոցով ու ամաչկոտ աղջնակ է: Հայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից շատ շատերն էլ փոխվել ու դարձել են անճանաչելի, օրինակ՝ Ջուլիա Ռոբերթսը, Էլ Մաքֆերսոնը, Նիկոլ Քիդմանը և ուրշներ:





















































